Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը
02.11.2020 | 22:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Սոցցանցերի իր էջերում Աբրահամը լուսանկար է հրապակել «Ճանաչեցիր ինձ, ճանաչիր Արցախ»-ը գրությամբ:

Դիտվել է՝ 5984

Մեկնաբանություններ